Իսրայելը Գազայի հատվածում նոր հարձակման է պատրաստվում. Խան Յունիսի բնակիչներին կոչ է արվել հեռանալ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսային Խան Յունիս քաղաքում թռուցիկներ է բաժանել՝ կոչ անելով տեղի բնակիչներին տարհանվել: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները պատրաստվում են այդ տարածքում գործողություն սկսել «ահաբեկչական կազմակերպությունների դեմ», գրում է kommersant.ru-ն։
Այդ պատճառով բնակիչները պետք է ժամանակավորապես մեկնեն «մարդասիրական գոտի»։ Խոսքը Խան Յունիսից հյուսիս գտնվող Ալջալաա շրջանի մասին է։
Իսրայելական կողմը պնդել է, որ «ճշգրիտ հետախուզական տեղեկության համաձայն»՝ ՀԱՄԱՍ-ը «ահաբեկչական ենթակառուցվածք» է մտցրել տարածք։
Բնակչության տարհանման կոչերը տարածվում են Խան Յունիսի բնակիչների շրջանում, այդ թվում՝ SMS հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և լրատվամիջոցների արաբերեն հեռարձակումների միջոցով։