Վայոց ձորում BMW X5-ը բախվել է ԶԻԼ-ին, կողաշրջվել և ընկել փոսը. կա 5 վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Oգոստոսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը սահմանում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 120,5 կմ հատվածում բախվել են BMW X5 և «ԶԻԼ 433» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...



