Բողոքի ցույցեր Սերբիայում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադում բողոքի ակցիաները՝ ընդդեմ երկրում լիթիումի արդյունահանման, անցել են առանց ուժի կիրառման՝ ի տարբերություն այն ամենի, ինչ տեղի է ունենում Արևմուտքում։
Սերբիայում լիթիումի արդյունահանման հակառակորդները շաբաթ երեկոյան Բելգրադի փակված կենտրոնական փողոցներով ցույցից և երթից հետո փակել են Բուդապեշտ-Սալոնիկ միջազգային մայրուղու կամուրջը, այնուհետև կենտրոնական երկաթուղային կայարանի աշխատանքը։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է մինչև 27 հազար մարդ, տեղի են ունեցել կարգուկանոնի լուրջ խախտումներ։ Սերբիայի ոստիկանությունը կիրակի առավոտյան վերացրել է ցուցարարների շրջափակումը Բելգրադի կենտրոնական երկաթուղային կայարանից և Նովի Բելգրադի կայարանից։ Ցուցարարները գիշերը ցրվել են մայրուղուց։
Ներքին գործերի նախարարության ղեկավար Իվիցա Դաչիչն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են քրեական հանցագործություններ և իրավախախտումներ, պատասխանատվության կենթարկվեն։
«Շնորհակալ եմ նրանց (անվտանգության ուժերին - խմբ.) համբերության համար։ Ես ուրախ եմ, որ չնայած քաղաքացիների և ամբողջ երկրի նկատմամբ բռնություններին, մենք արձագանքեցինք այդքան զուսպ, խաղաղ և խելամտորեն», - ասել է Վուչիչը ուղերձում: