Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ
SOCIETYՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 9-ին Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ՝ նշում են նախարարությունից:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



