Yerevan, 17.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վնասներ շատ կան»․ գյուղերի ղեկավարները՝ երկրաշարժի մասին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին տեղի ունեցած երկրաշարժը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղին։

Վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ բնակելի տներ են վնասվել։

«Նյութական վնասներ շատ կան։ Ահագին տների վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չունենք։ Պետական հիմնարկներն էլ են վնասվել»,-ասաց նա։

Մաքսիմ Ավետիսյանի խոսքով՝ բնկաչության մոտ թեթև խուճապ է եղել, մոտ մեկ ժամ դրսում են մնացել։

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում վնասվել է 1878-1884 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին (ժամ)։ Վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը Iravaban.net-ին հայտնեց, որ եկեղեցու վրայի ճաքն է խորացել և մի քանի քար է ընկել։

«4 ընտանիքի՝ 60-ականներին կառուցված բնակելի տներն են վնասվել, թեթևակի ճաքեր կան։ Գիշերը, դե բնական է, խուճապի են մատնվել, վախ առաջացել է»,-նշեց նա։

Լիճք համայնքի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, ևս ասաց, որ վնասվել են մի քանի բնակելի տներ, մասնավորապես պատերին առաջացել են ճաքեր․ «Կան բնակիչներ, որ արդեն մոտեցել են, ասել են վնասների մասին, մի հատ հին պատ է փլվել։ Առանձնապես լուրջ վնասներ չկան։ Մեզ մոտ բավականին ուժեղ զգացվեց երկրաշարժը»։

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի տան վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չկան։

«Մի որոշ մաս դրսում է եղել, որ հանդարտվեց, գնացին տուն»,-նշեց նա։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive Format