Բելգորոդում ծանր մարտեր են. մարզպետն ահազանգում է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում կադրեր են հայտնվել Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում ուկրաինական զրահատեխնիկայի հավանական առաջխաղացման մասին Բելիցա գյուղի ուղղությամբ։ Այսօր առավոտյան այդ տարածքում տարհանում է հայտարարվել։
Բացի այդ, Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Կուրսկի մարզի Գիրի գյուղ է ներխուժել ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը:
Ուկրաինացիներն առնվազն չորս տանկի միջոցով փորձում են ներխուժել Ռուսաստանի տարածք՝ Բելգորոդի Կոլոտիլովկա շրջանում։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հենց հիմա այնտեղ թե- մարտ է ընթանում, իսկ Կրասնոյարուժսկի շրջանում տարհանում է հայտարարված։ Տարհանման մասին լուրը հաստատել է նաև Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետը դժգոհել է մարզի սահմանի մոտ Ուկրաինայի Զինված ուժերի ակտիվությունից. «Մենք տագնապալի առավոտ ունենք, հակառակորդի ակտիվություն Կրասնոյարուժսկի շրջանի սահմանին։ Վստահ եմ, որ մեր զինվորականներն ամեն ինչ կանեն՝ դիմակայելու առաջացող սպառնալիքին»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live