Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ զրույցում քննարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ նախատեսվող բանակցությունների հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականցվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Քերիի հետ զրույցից հետո Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսի հետ: Այս անգամ ևս քննարկվել են սիրիական զարգացումներն ու այս թեմայով Ժնևում կայանալիք բանակցությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



