Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չհավատալ խարդախությանը, զգուշացնել մեծահասակներին. տեղեկատվական անվտանգության մասնագետ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  կրկին զգուշացնելով վերջին շրջանում Հայաստանում հանդիպող խարդախության նոր մեթոդի մասին:

«Մեկ ամիս առաջ սրա մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածված չէր. խոսքը հիստերիկ զանգերի մասին է, ռուսերեն են դեռևս խոսում, հայաֆիկացում չկա: Զանգում, գոռգոռում են՝ իբր թոռնիկը, աղջիկը կամ տղան վթարի է ենթարկվել»,-տեղեկացրեց նա:

Նրա խոսքով՝ սցենարը նույնն է. գումար են ուզում, և կան մարդիկ, որոնք փոխանցում են այդ գումարը: Խնդիրն ավելի շատ այն է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ այն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի: «Վտանգն այն է, որ մարդ բառի բուն իմաստով կարող է ինֆարկտ ստանալ, այնքան հիստերիկ ու վախեցնող են այդ զանգերը, մանավանդ, եթե համընկնում է ու թոռնիկ է ունենում: Այն  մեծահասակները, որոնք ֆեյսբուք, ինստագրամ չեն նայում, անհրաժեշտ է զգուշացնել, որ չվախենան, գումարն էական չէ, շատ քիչ մարդ է, որ ռեալ գումար է ուղարկում»,-շեշտեց նա:

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Ռիմա Աբելյանն իր էջում նման մի դեպքի մասին էր գրել, որ իրենց ընտանիքի հետ է կատարվել:

Նա մասնավորապես պատմել էր, որ ծնողների տնից դուրս գալուց հետո զանգ են ստացել տան հեռախոսին և ռուսերենով խոսել են, թե իրենց աղջիկը վթարի է ենթարկվել, գլուխը ջնջխվել է, շտապ գնան հիվանդանոց:

«Թե մամաս ինչ է ապրում այդ րոպեների ընթացքում, էդ մենակ ինքը գիտի ու շուրջը գտնվող մարդիկ, մեկ էլ պապաս, որ վախից կարկամել էր: Մամաս սկսում է գոռալ, լացել, հարցնում է՝ բա տղան, ասում են՝ տղան լավ է, բայց աղջիկը՝ ոչ: Բժիշկ է վերցնում, ներկայանում, փորձում իբր հանգստացնել մամայիս:

Ու մինչ մամաս, սթրեսի մեջ շաքարն ու ճնշումը ու սթրեսը պիկի հասած, որոշում է զանգել ինձ՝ իհարկե հույս չունենալով անգամ, որ հեռախոս կվերցնի ջնջխված գլխով աղջիկը, ես շատ հանգիստ ասում եմ ,-« Հա, մամ ջան»... ու էստեղ սկսվումա իմ սթրեսը, մաման գոռումա, լացումաա. Ռիմմմ, ո՞ւր եսսսս, Ռիմմմ արիիի»,- գրել է նա:

ՆԳ նախարարությունն օրեր առաջ ևս անդրադարձել էր խարդախության այդ նոր մեթոդին՝ զգուշացնելով քաղաքացիներին խաբեության զոհ չդառնալ:

«Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:

Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար»,- ասված էր ՆԳՆ հայտարարության մեջ:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor