Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Աբասն ավարտել են բանակցությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի բանակցություններն ավարտվել են։
Ինչպես հաղորդում է ռուսական Коммерсант-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ այն տեղի է ունեցել Նովո Օգարևոյում և տևել են մոտ երեք ժամ։
Բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Պաղեստինում տիրող իրավիճակին։ Ինչին ի պատասխան Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինը, անկասկած, ՌԴ-ի կողմն է:
«Առաջին հերթին, իհարկե, անհանգստանում ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար։ ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը արդեն 40 հազար է, որոնց մեծ մասը հիմնականում կանայք և երեխաներ են»,-ասել Է Վլադիմիր Պուտինը։
Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝պաղեստինյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշման համար, և ընդգծել, որ ՌԴ-ին համարում է Պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկը: