Բելգորոդի մարզում արտակարգ դրություն է մտցվել, իրավիճակը ծայրահեղ ծանր է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի մարզում ուկրաինական բանակի հրետակոծությունների պատճառով տարածաշրջանային արտակարգ ռեժիմ է մտցվել։ Այս մասին հայտարարել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Իրավիճակը մեր՝ Բելգորոդի մարզում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և լարված։ Ուկրաինայի զինված ուժերի ամենօրյա գնդակոծություն, ավերված տներ, վիրավորներ, զոհված խաղաղ բնակիչներ: Ուստի այսօրվանից որոշում ենք կայացնում Բելգորոդի մարզի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարել՝ բնակչությանը լրացուցիչ պաշտպանելու և տուժածներին աջակցության լրացուցիչ միջոցներ տրամադրելու նպատակով», - գրել է Գլադկովը տելեգրամյան իր ալիքում։
Նա հավելել է, որ ապագայում կառավարական հանձնաժողովը կդիմի դաշնային մակարդակով արտակարգ դրություն հայտարարելու խնդրանքով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live