Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


12 մղձավանջային երազները և դրանց նշանակությունը

PHOTO

Blog.1in.am-ը գրում է .

Գիտնական, երազների ուսումնասիրության մեջ մասնագիտացած Լաուրի Կվինն Լովվենբերգը հետևյալ կերպ է մեկնաբանում 12 տարածված գիշերային մղձավանջները:

son

1 Երբ երազում ձեր բոլոր ատամները թափվում են

Երազում, ատամների կորուստը խոսում է այն մասին, որ դուք վերջերս ինչ-որ բան եք ասել, որի համար զղջում եք: Մի խոսքով, պետք է լեզուն ատամների արանքում պահեիք: Ուշադրություն դարձրեք այն բանին՝ արդյո՞ք դուք ուզում էիք կանխել ատամների կորուստը, չթողնել, որ դրանք թափվեն: Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ դուք շատ եք ցանկանում ձեր ասած խոսքերը հետ վերցնել:

2 Երբ երազում դուք մասնակցում եք ձեզ հարազատ մարդու հուղարկավորությանը

Այստեղ Լաուրին խորհուրդ է տալիս լիցքաթափվել: Այդպիսի երազները չեն վկայում իրական մահվան մասին: Մահը երազում՝ խոսում է սպասվելիք փոփոխությունների մասին: Ձեր երազում տեսած մահացած մարդուն սպասվող փոփոխությունները կապված կլինեն ձեզ հետ:

3 Երբ երազում «ակադեմիական» պարտություն եք կրում (ձախողում եք քննությունը, կամ ուշանում եք կարևոր դասից և այլն)

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ համալսարանն ավարտելուց 20, 30, 50 տարի անց նման երազներ եք տեսնում: Ինչո՞ւ: Չե՞ք կարողանում գտնել ձեր լսարանը: Հնարավոր է, որ դուք ձեր կարիերայում հասել եք մի կետի, որ այլևս այն ձեզ հաճույք չի պատճառում: Բա՞ց եք թողնում դասը: Ձեր կյանքում խնդիրներ են առաջացել, և դուք վստահ չեք, որ կարող եք դրանք լուծել ինչպես հարկն է:

4 Երբ երազում ձեր զուգընկերը հանկարծակի ձեր հոր կերպարն է ստանում

Հիշեք, որ երազները սիմվոլիկ են, և երազում տեսած սեքսուալ հարաբերություններն այդքան էլ կապ չունեն իրական կյանքում սեքսի հետ: Եթե դուք այսպիսի երազ եք տեսել, դա նշանակում է, որ դուք ձեր հոր հետ հուզական կապի պակաս եք զգում:

5 Երբ երազում դուք մոլորվում եք

Եթե դուք երազում մոլորվում եք և չգիտեք, թե որտեղ եք գտնվում, դա նշանակում է, որ իրական կյանքում դուք չեք կարողանում ձեր տեղը գտնել: Երազը ցույց է տալիս ձեր անվճռականությունը, չկողմնորոշվելը, թե ինչ անել ապագայում:

6 Երբ երազում դուք ընկնում եք

Ամենահայտնի երազներից մեկն է: Կարևոր չէ, արդյոք դուք ընկնում եք բազմահարկ շենքից, թե ձեր մեքենան ընկնում է կամուրջից, այդպիսի երազը նշանակում է, որ ձեզ իրական կյանքում ձեզ ինչ-որ բան ներքև է քաշում, ձգում: Նման երազներ հաճախ տեսնում են մեծ հիասթափություններից հետո:

7 Երբ երազում մոռանում եք անել ինչ-որ շատ կարևոր բան

Նման երազներ տեսնում են այն մարդիկ, ովքեր իրական կյանքում շատ բան են իրենց վրա վերցնում: Եթե դուք նման երազ եք տեսել, դա նշանակում է, որ ձեզ հարկավոր է լիցքաթափվել:

8 Երբ երազում փորձում եք բղավել, բայց ձայն դուրս չի գալիս

Նման երազը խոսում է այն մասին, որ իրական կյանքում ձեզ չեն լսում: Կամ դուք վախենում եք, որ ձեզ չեն լսի: Հնարավոր է, որ դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր զբաղված են միայն իրենց գործերով և մտքերով:

9 Երբ երազում դուք մահանում եք

Նման երազն, անխոս, վախեցնում է: Բայց հիշեք, երազում մահանալը, նշան է այն բանի, որ շուտով շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Հնարավոր է, որ ձեզ նոր աշխատանք է սպասվում, բաժանում, կամ հակառակը՝ հանդիպում նոր զուգընկերոջ հետ:

10 Երբ երազում ցանկանում եք շարժվել, բայց չեք կարողանում

Նման երազը վկայում է այն մասին, որ իրական կյանքում, ձեզ ինչ-որ բարդ իրավիճակ գցել է անելանելի վիճակի մեջ: Հնարավոր է՝ որոշումը շատ մակերեսային է, դուք ուղղակի պետք է վեր բարձրացնեք ձեր գլուխը և կտեսնեք այն:

11 Երբ երազում ձեզ անմխիթար ախտորոշում են արել

Նման երազներից հետո, մարդիկ, սովորաբար, վազում են բժշկի մոտ: Բժշկի գնալը վատ չէ, բայց այսպիսի երազը խոսում է ձեր՝ ձեր սիրելի մարդու հետ հարաբերությունների մասին: Հնարավոր է, ձեզ մոտ կոնֆլիկտային շրջան է, կամ դուք բաժանման եզրին եք: Ձեր միտքն ուզում է ձեզ նման կերպ հասցնել այս ինֆորմացիան: Մենք սովոր ենք ուշադրություն դարձնել միայն ֆիզիկական ցավին՝ անտեսելով հոգեկան, հոգու ցավը: Ժամանակն է մտածել ներքնաշխարհի մասին:

 12 Երբ երազում ինչ-որ մեկը ձեր հետևից է ընկել

Նման երազները բնորոշ են այն մարդկանց, ովքեր իրական կյանքում սովոր են բոլորին գոհացնել: Նրանք ոչինչ չեն ասի, նույնիսկ եթե նրանք անհարմար իրավիճակում հայտնվեն:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program