Կուրսկի մարզում օրվա մեջ երրորդ անգամ օդային տագնապ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Կուրսկի մարզում օրվա մեջ երրորդ անգամ օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Կուրսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Եթե դուք տանը եք, ապա պետք է պատսպարվեք առանց պատուհանների ու ամուր պատերով տարածքում՝ միջանցքում, լոգարանում, խորդանոցում։ Եթե դրսում եք գտնվում, ապա մտեք մոտակա շենք կամ համապատասխան ապաստարան»,- գրել է նա։
Ավելի ուշ Սմիրնովն իր թելեգրամյան ալիքում հայտնել է օդային տագնապի չեղարկման մասին։
Ավելի վաղ Սմիրնովը ևս երկու անգամ հայտնել էր օդային տագնապի հայտարարման մասին։ Երկրորդ անգամ օդային ռմբակոծման նախազգուշացման ազդանշանը հնչել էր 18 րոպե։
Նշենք, որ նախօրեին՝ օգոստոսի 14-ին, Կուրսկի մարզում օդային տագնապ էր հայտարարվել 12 անգամ։