Ինչպե՞ս պայքարել անցանկալի պզուկների դեմ սխտորի ու մեղրի օգնությամբ
LIFEՍխտորը հակավիրուսային, հականեխիչ, հակաօքսիդանտային միջոց է, որը կարող է օգնել պզուկների արագ բուժման հարցում: Սխտորի մեջ պարունակվող ծծումբը նույնպես կարող է պզուկների արագ բուժմանը նպաստել:
1. Մի պճեղ թարմ սխտորը բաժանեք 2 մասի: Քսեք պզուկներին և թողեք 5 րոպե, ապա լվացեք մաշկը գոլ ջրով: Կրկնեք այս գործընթացը օրական մի քանի անգամ: Օրական հում սխտոր ուտելը նույնպես կարող է օգնել մաքրել ձեր արյունը: Բայց չափից շատ չի կարելի ուտել, որովհետև այն կարող է վնաս հասցնել ստամոքսին: Մեղրը բնական հակաբիոտիկ է, որը կարող է արագացնել բուժման գործընթացը, ինչպես նաև օգնել խուսափել բորբոքումներից:
1. Թաթախեք մաքուր բամբակը մեղրի մեջ, դրեք բորբոքված հատվածի վրա և թողեք կես ժամ: Մաշկը լավ լվացեք գոլ ջրով: Արեք դա օրական մի քանի անգամ: Մեկ այլ օգնող միջոց է մեղրը և դարչինի փոշին միմյանց խառնելը: Անհրաժեշտ է նախքան քնելը խառնուրդը քսել պզուկներին: Առավոտյան պակասած կլինեն բորբոքվածությունը կամ այտուցվածությունը: Լավ լվացեք մաշկը սառը ջրով:



