«Ես սկսեցի սիրել ծննդյան օրերս»․ Նազենի Հովհաննիսյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ին ծնվել է տաղանդավոր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Երեկ այդ մասին գանգրահեր Նազենին տեսանյութ է հրապարակել իր էջում, որտեղ նա կրում է կարմիր, երկար զգեստ։ Հրապարակմանը կից նա գրել է․
«… ես սկսեցի սիրել ծննդյան օրերս և նշել, երբ գիտակցեցի, որ դրանք լավագույն առիթն են Ընկերներով ջերմորեն հավաքվելու, ուղղակի, որ զբաղվածությունը պատճառ չլինի՝ բացակայի… Իմ ուրախությունն ու ուժն են Ընկերներս. անկախ նրանից որտեղ են, ինչ կարգավիճակում, և որքան պարբերական ենք հանդիպում կամ ոչ: Կարևորը, որ միշտ ԼԻՆԵՆ!
Հ.Գ. Շնորհակալ եմ ներկաներին սիրո ու ջերմության համար, այդ օրը բացականերին շնորհակալ եմ իմ կյանքում առհասարակ լինելու ու կյանքս լի դարձնելու համար: Էս տագնապային աշխարհում նման պահերն ուժ են տալիս
Հ.Գ. Դեռ չեմ հասցրել բոլոր շնորհավորանքներին պատասխանել… հերթով ու սիրով անում եմ»։
Հիշեցնենք, որ դերասանուհին դարձել է 42 տարեկան։ Տարեդարձին հրավիրված են եղել շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը։