Թբիլիսիում շենք է փլուզվել. կան զոհեր
SOCIETYՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փլուզվել է կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ինստիտուտի շինության մի մասը։ Փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ։ Փլատակների տակ 4 մարդ է մնացել։ Նրանցից մեկին հաջողվել է փրկել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների գործակալությունը, մնացած 3-ը զոհվել են։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ շտապ օգնությունը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Շենքը, որի մի մասը փլուզվել էր, պետք է վերակառուցվեր եւ բարձրանար մի քանի հարկով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բանվորներն աշխատել են 24-ժամյա ռեժիմով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



