«Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Զոհրաբ Թ․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մոտ 150 մետր առաջ ընթացել և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Թ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 11-ամյա Զոհրաբ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։