Վեդիի համայնքապետի մտերիմը, որը հետախուզվում է սպանության փորձի համար, ներկայացել է ոստիկանություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի երկամսյա կալանքի որոշումը Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ա․ Կարապետյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաալթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Վեդիի քննչական բաժին, ապա՝ դատարան։
Դատավոր Հայկ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Կարապետյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live