«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն
SOCIETY«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղան արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում:
Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան մասնագետների կողմից:
Սիրով հյուրընկալեցինք երիտասարդներին, ովքեր վաղը իրենց ներդրումն են ունենալու երկրի զարգացման գործում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



