Ներկե՛ք պատերը և ստացե՛ք էներգիա. գիտնականները ստեղծել են արևային մարտկոցների նոր տեսակ
ECONOMICSԿանզասի համալսարանի գիտնականները զգալի առաջընթաց են գրանցել օրգանական կիսահաղորդիչների ոլորտում, ինչը կարող է ճանապարհ հարթել ավելի արդյունավետ և բազմակողմանի արևային բջիջների համար, գրում է Focus.ua-ն: Պատմականորեն սիլիցիումն է եղել արևային էներգիայի մեջ օգտագործվող հիմնական նյութը: Դրա բարձր արդյունավետությունն ու ամրությունը այն դարձրել են ֆոտոգալվանային վահանակների նախընտրելի ընտրությունը: Այնուամենայնիվ, սիլիցիումի վրա հիմնված արևային բջիջների արտադրության բարձր արժեքը և կոշտ լինելը սահմանափակում են դրանց օգտագործումը, հատկապես կոր մակերեսների վրա։
Ի տարբերություն գոյություն ունեցող արևային մարտկոցների տարբերակների, օրգանական կիսահաղորդիչները, որոնք ածխածնի վրա հիմնված նյութեր են, առաջարկում են ավելի ճկուն և ծախսարդյունավետ այլընտրանք: «Նրանք կարող են նվազեցնել արևային բջիջների արտադրության ծախսերը, քանի որ այդ նյութերը կարող են կիրառվել ցանկացած մակերեսների վրա՝ օգտագործելով այնպիսի լուծումներ, ինչպեսին է օրինակ պատերը ներկելը», - բացատրում է Կանզասի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ասիստենտ Վայ-Լունգ Չանը: Ավելին, օրգանական կիսահաղորդիչները կարող են կարգավորվել լույսի հատուկ ալիքների երկարությամբ, որը ընդլայնում է դրանց կիրառությունը, ստեղծվում է թափանցիկ և գունավոր արևային վահանակներ ստեղծելու հնարավորություն, որոնք ներդաշնակ կերպով կմիաձուլվեն ճարտարապետական ձևավորմանը:
Չնայած այդ առավելություններին, օրգանական արևային բջիջները ավանդաբար զիջում են իրենց արդյունավետությամբ սիլիցիումային վահանակներին, որոնք արևի լույսի մինչև 25%-ն են վերածում էլեկտրականության, օրգանական բջիջների արդյունավետությունը 12% է: Այնուամենայնիվ նյութերի նոր դասը, որը հայտնի է որպես ոչ ֆուլլերենային ընդունիչներ (NFAs), օրգանական արևային բջիջների արդյունավետությունը մոտեցրել է 20%-ի: Կանզասի հետազոտական թիմը փորձել է հասկանալ, թե ինչու են NFAs-ները գերազանցում այլ օրգանական կիսահաղորդիչներին: Հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են զարմանալի մի երևույթ. որոշակի պայմաններում NFAs-ներում գրգռված էլեկտրոնները կարող են էներգիա ստանալ իրենց շրջապատից, այլ ոչ թե կորցնել այն: Հետազոտողները կարծում են, որ էներգիայի այդ աճը քվանտային մեխանիկայի և թերմոդինամիկայի համակցության արդյունք է: Քվանտային մակարդակում գրգռված էլեկտրոնները կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի մոլեկուլների վրա։ Դա, զուգակցված թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետ, փոխում է ջերմության հոսքի բնորոշ ուղղությունը։ Ջերմության այս հակադարձ հոսքը թույլ է տալիս չեզոք էքցիտոններին ջերմություն ստանալ իրենց շրջապատից, տարանջատվել դրական և բացասական լիցքերի և առաջացնել էլեկտրական հոսանք:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]