Արյան ո՞ր թեստը կարող է օգնել հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղը
LIFEՇագանակագեղձի քաղցկեղը (PCa) շարունակում է մնալ արական սեռի բնակչության լուրջ խնդիրներից մեկը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս հիվանդությունը քաղցկեղային հիվանդությունների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ թոքերի քաղցկեղից հետո, որն առաջին տեղում է։ Ամենից հաճախ շագանակագեղձի քաղցկեղի ենթակա են 50-70 տարեկան տղամարդիկ։
PSA-ի (շագանակագեղձի հատուկ հակագեն) արյան ստուգումը հիվանդության ախտորոշման առաջին և անհրաժեշտ քայլն է:
Անհրաժեշտ ախտորոշիչ պրոցեդուրաներից մեկը, որը տղամարդիկ պետք է անցնեն 45 տարեկանից հետո, արյուն հանձնելն է PSA թեստի համար, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել հիվանդության վաղ ձևերը։ Դա պետք է անել, եթե անգամ բողոքներ չկան, և տղամարդն իրեն առողջ է զգում։ Բժիշկները խորհուրդ են տալիս նման թեստի դիմել 2 տարին մեկ անգամ։
Տղամարդու արյան շիճուկում շագանակագեղձի հատուկ հակագենի մակարդակը չպետք է գերազանցի 4 նգ/մլ: Այս դեպքում շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը նվազագույն է։ Այս նորմայից բարձր ցուցումները լավագույն դեպքում կարող են ցույց տալ բարորակ գոյացություն, իսկ վատագույն դեպքում՝ ուռուցքի առկայությունը: Հաստատվել է, որ շագանակագեղձի ադենոմայով 50 տարեկանից բարձր (60, 65, 70 տարեկան և բարձր) տղամարդկանց արյան մեջ PSA-ն տասնյակ անգամ գերազանցում է նորման։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



