Գվարդիոլա․ Հերթական անգամ տիտղոս նվաճելը քիչ բան կփոխի
SPORTԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայում չորս անգամ անընդմեջ տիտղոս նվաճելուց հետո մոտիվացիայի խնդիրների մասին։
«Եթե չունենանք ջերմեռանդություն կամ ցանկություն, այստեղ անելիք չունենք։ Ամեն ինչի իմաստը ձգտումն ու մոտիվացիան է։ Ճնշումը քիչ կլինի այս մրցաշրջանում, քանի որ մենք արդեն բազմիցս հասել ենք չեմպիոնության։
Մենք պետք է հասկանանք, թե ինչը կարող ենք ավելի լավ անել եւ ձգտել դրան։ Միշտ էլ կա հնարավորություն ինքնակատարելագործվել։ Խաղացողները ցանկանում են նաեւ անհատապես առաջադիմել։ Եթե կարողանանք յուրաքանչյուրին առանձին դարձնել ավելի ուժեղ, մեր թիմային ուժն էլ կբազմապատկվի։ Այդ նպատակի վրա էլ կկենտրոնանանք։
Հերթական անգամ տիտղոս նվաճելը քիչ բան կփոխի։ Գլխավորը անհատապես ավելի հզոր դառնալն է։ Դա կօգնի դարձյալ լինել առաջինը։ Հենց հիմա եւս մեկ տիտղոս նվաճելու ձգտումով մոտիվացնելը չի աշխատի։ Կարելի է դրա մասին մտածել մրցաշրջանի վերջում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 18-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։