ՌԴ-ն Դոնբասից ստորաբաժանումներ է տեղափոխել Կուրսկ, սակայն դա բավարար չէ ուկրաինական հարձակումը հետ մղելու համար. WSJ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնությունը Դոնբասից ստորաբաժանումներ է տեղափոխել Կուրսկի շրջան, սակայն դա բավարար չէ ուկրաինական հարձակումը հետ մղելու համար:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, Դոնեցկի շրջանի ռազմաճակատից մոտ 5000 ռուս զինվոր է հեռացվել և տեղափոխվել Կուրսկի շրջան։ Սակայն, ըստ հրապարակման. Ուկրաինայի զինված ուժերին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է առնվազն 20000 զինվորական։
Ըստ WSJ-ի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործողության համար ուկրաինական ուժերը մասամբ օգտագործել են պատրաստված ռեզերվներ, մինչդեռ հարձակմանը մասնակցում է Ուկրաինայի զինված ուժերի մոտ 6000 զինվոր, ևս մոտ 4000-ը թիկունքում աջակցություն է ցուցաբերում Սումիի շրջանում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



