Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտնականները պնդում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը

LIFE

Որոշ մարդիկ մեծ հաճույք են վայելում շատ կծու կերակուրից: Որպես կանոն, այս էֆեկտին հասնելու համար օգտագործում են չիլի պղպեղը, իսկ այժմ գիտնականները կարծում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը, գրում է IFLScience-ը։

Նոր բույսը ստացել է Pepper X անվանումը, այն աճեցրել է Էդ Քարին PuckerButt Pepper Company-ից, գրում է Focus-ը։ Վերջերս այն արժանացել է Գինեսի ռեկորդակրի կոչմանը՝ գերազանցելով աշխարհահռչակ Carolina Reaper չիլի պղպեղի նախորդ ռեկորդը։

Հայտնի է, որ իր կծվությամբ այն Սկովիլի սանդղակով (SHU) հասել է 2,693,000 միավորի: Համեմատության համար, Carolina Reaper-ը, որը նույնպես Քարին է աճեցրել, միջինը կազմել է 1,569,300 SHU: 2013 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակծու չիլի պղպեղը, սակայն այս ռեկորդն այժմ գերազանցվել է։ Միևնույն ժամանակ, Սկովիլի սանդղակով հաբաներոյի կծվությունն  ընդամենը 100,000–350,000 SHU է, իսկ հալապենյոն՝ 4000–8500 SHU։

Նշենք, որ Սկովիլի սանդղակը չիլի պղպեղի և այլ կծու մթերքների ինտենսիվությունը չափում է՝ որոշելով, թե որքան նոսրացված պետք է լինի լուծույթը՝ կծվությունը չեզոքացնելու համար: Նոր Pepper X-ի դեպքում կպահանջվի 2,7 միլիոն բաժակ շաքարաջուր՝ այս չիլի պղպեղի մեկ բաժակի մեջ պարունակվող ցավը վերացնելու համար:

Հետազոտողները նշում են, որ, ինչպես և մյուս չիլի պղպեղը, Pepper X-ն իր կծվությունը ստանում է կապսաիցինի մոլեկուլից, որն ակտիվացնում է բերանի և կոկորդի ցավի ռեցեպտորները, երբ մտնում է օրգանիզմ: Գիտնականները ենթադրում են, որ բույսերն ի սկզբանե օգտագործել են կապսաիցինը որպես վախեցնող միջոց պոտենցիալ գիշատիչների համար, բայց ինչ-որ պահի մարդիկ սկսել են գնահատել «կծու համեմունքները» և սկսել են դրանք օգտագործել կծու կերակուրներ պատրաստելու համար:

Կապսաիցինը սովորաբար պարունակվում է պղպեղի սերմերը շրջապատող հյուսվածքում, որը հայտնի է պլացենտա անունով: Համաձայն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, Pepper X-ն այդքան կծու է իր կոր և կողավոր ձևի պատճառով, ինչը մեծացնում է պլացենտայի աճի տարածությունը:  

Քարին չի վաճառում Pepper X պղպեղը կամ սերմերը, ուստի այն համտեսելու միակ միջոցը նրա արտադրած կծու սոուսները գնելն է: Քարին ասում է, որ իրենից 10 տարի է պահանջվել Carolina Reapers-ը այլ «սաստիկ կծու» պղպեղներով պատվաստելու համար Հարավային Կարոլինայի Ֆորտ Միլում գտնվող իր ֆերմայում:

Ի դեպ, Քարին ամբողջական  Pepper X է կերել և իր փորձը նկարագրում է որպես անհավանական բան: Նա ամբողջ մեկ ժամ է անցկացրել անձրևի տակ մարմարե հատակին պառկած՝ ցավից ուժասպառ լինելով։

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School