Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Volkswagen»-ը Միգավան գյուղում գլխիվայր հայտնվել է դաշտում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Մելիքյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միգավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացրել են հերթապահություն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: