Ամբողջ ընտանիքի կյանք խլած և փախուստի դիմած տղամարդը ընտանիքի հետ Թուրքիայում է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին ընտանիքի հետ Թուրքիայում է։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեցին փախուստի դիմած 41-ամյա Արմեն Տոնոյանի հարեւանները։
«Ընտանիքին մի քանի օր առաջ փախցրեց երկրից, չերեզ Վրաստան մարդիկ հիմա Թուրքիայում են։ Հանաք բան չէ, 3-հոգանոց ընտանիքի կյանք է խլել, հանգիստ լքել է սահմանը։ Եթե չունենար ոստիկանական համակարգում ծանոթ, չէր կարող թևերը թափ տալով լքել սահմանը։
Հարազատ-բարեկամների հետ լավ էլ կապի մեջ են, շուխուռն անցնի՝ կգան, հանգիստ խղճով կապրեն, իրենք միլպետ ընկերներ ունեն, ինչ անեն, որ տակից դուրս չգան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է փախուստի դիմած տղամարդու հարևանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը, մայրը և 7-ամյա տղան։ Հիշեցնենք, որ դեպքից հետո պարզ դարձավ, որ 3-հոգանոց ընտանիքի մահվան պատճառ դարձած տղամարդը փախել է Վրաստան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live