Yerevan, 24.October.2026,
00
:
00
BREAKING

Կարթագեն դարձած իմ Էրեբունի, կամ՝ թազա Հայաստանի հին մեյմունությունները. Արմեն Աշոտյան

ANALYSIS

Հյուսիսային Աֆրիկայի անխիղճ արևի ճառագայթներից թաքնվելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նույնքան թեժ վեճի էին բռնվել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցավոտ պարտություն կրած Կարթագենի Սենատում։ «Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լավ առևտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը և հավելում,- Բոլորը, ովքեր դեմ կարտահայտվեն դրան, պետք է բանտարկվեն, լռեցվեն կամ արտաքսվեն»։

Ծերակույտը հստակ ատամ ուներ հատկապես զորավար Հանիբալի վրա, ով կոչ էր անում իր հայրենակիցներին՝ չհավատալ խորամանկ և ուխտադրուժ Հռոմի քաղցր խոստումներին, չտրվել ոխերիմ թշնամու հետ «խաղաղության դարաշրջանի» հեքիաթին և չհանձնվել նրա ողորմածությանը։

Կարթագենի սենատորների մեծամասնությունն ատում էր Հանիբալին դրա համար և պատրաստ էր իր Հայրենիքի համար արյուն թափած և փառք բերած զորավարին փուռը տալ՝ կա՛մ արտահանձնելով Հռոմ, կա՛մ արտաքսելով նրան։ «Դու ես պարտության և պատերազմի մեղավորը»,- ֆշշացնում էին ողջ պատերազմի ընթացքում իրենց փորն անդարդ քորած և հարստանալու վրա տարած տռզած պետական այրերը (անգամ 2200 տարի առաջ նմանների աչքերում ամեն ինչում մեղավոր էին իրենց անդորրը խանգարող կռված տղերքը)։

«Արտաքին թշնամի չունենալու համար դուք ստեղծում եք ներքին թշնամիներ»,- Կարթագենի Սենատում իր վերջին ելույթներից մեկում ասաց Հանիբալը և ստիպված հեռացավ իր հայրենիքից, որ չընկնի վրեժխնդիր Հռոմի և նրան ծառայելու պատրաստ սեփական իշխանությունների ձեռքը։

Մի կողմ դնենք այս պատմության պատկերավոր գեղարվեստականությունը և աղաղակող զուգահեռներ անցկացնենք այսօրվա Հայաստանի և նրա ներկայիս ղեկավարության հետ։ 44-օրյա պատերազմից հետո «թազա Հայաստանի» փինաչի ճարտարապետներն անում են ճիշտ նույն քայլերը, ինչ Հռոմի հետ առևտրի մասին երազող երբեմնի փառահեղ Կարթագենի իշխանությունները. Խաղաղության պատրանք դրսում և սանձարձակ թշնամանք ներսում։

Ընդդիմադիր պայքարի հերթական անհաջողությունից հետո Փաշինյանն անցել է հարձակման բոլոր ուղղություններով։ Արտաքին ճակատում Ալիևի և Արևմուտքի հետ միասին ափալ-թափալ եփում են ոչինչ չնշանակող, Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չչեզոքացնող «խաղաղության պայմանագիրը», որի մասին արդեն կարելի է դառը վստահությամբ պնդել, որ այն չարժի անգամ այն թղթին, որի վրա գրված է։ Իսկ ներքին կյանքում պոտենցիալ և գործող ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումները նոր պտույտի մեջ են՝ ՍԴ աղմկահարույց որոշումը, Միքայել Մինասյանի նկատմամբ բեմադրվող շոուն, մաշված, բայց շնչառական ապարատին կրկին միացված հին թեմաներ «թալանչիների» մասին, շարունակվող քաղաքական բանտարկություններ, և այլն։

«Մեզ արտաքին թշնամի պետք չէ, պետք են ներքին թշնամիներ» սկզբունքը կյանքի է կոչվում արագընթաց տեմպերով, ինչը վկայում է այն մասին, որ ինչպես մարզչական թիմն է պատրաստում մարզիկին գալիք առաջնությանը, այնպես էլ Նիկոլին բերած և պահող շրջանակները պատրաստում են նրան 2026-ի ընտրություններին։ Այդ նպատակով համաձայնել են անգամ սպասել Փաշինյանի խոստման կատարմանը, ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված, մինչև 2027թ.։

Սա է Նիկոլի ռազմավարությունն այս պահին. Ճնշել ընդդիմախոսներին, բթացնել ժողովրդի զգոնությունը, մի դատարկ թուղթ ստորագրել Ալիևի հետ, վերարտադրվել 2026-ին և դրանից հետո անցնել Հայաստանի Հանրապետության վերացման վերջին արարին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք» և այլն։

Այս ֆոնին առավել սուր է դառնում հետևյալ հարցը. Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը…

Հ.Գ. Կարթագենի ներկայիս մնացորդները՝ տուրիստների համար նկարահանվելու ֆոն ծառայող փլատակներով, լավագույն վկայությունն են կարճատես, դյուրահավատ և անթասիբ ժողովուրդների ճակատագրի մասին։ Չէ, կարթագենցիք իրոք ուզում էին խաղաղություն՝ հետևողականորեն կատարելով Հռոմի բոլոր, նորանոր պահանջները՝ «սա էլ տանք ու նորմալ ապրենք» հույսով։

Նրանք արտաքսեցին կամ թշնամուն հանձնեցին «խաղաղության դարաշրջանի» բոլոր ընդդիմախոսներին, համաձայնեցին հսկայական վճարումների, հրաժարվեցին սեփական ռազմական նավատորմից։ Սակայն ոչինչ չփրկեց առևտրի և հեշտ կյանքի հույսով վարակված Կարթագենին. Հռոմն ի սկզբանե գիտեր, որ ուզում է ոչնչացնել նրանց։

Եվ ահա սեփական հզորությունից հարբած Հռոմը նոր պահանջ դրեց «ապագա կա» աուտոթրենինգով ինքնամոռաց զբաղվող կարթագենցիների առաջ. Դուք չպիտի ունենաք ելք դեպի ծով, ուստի քանդեք ձեր ներկայիս քաղաքը և տեղափոխվեք Աֆրիկա մայրցամաքի խորքը։ Այս վերջին լկտիությունը լցրեց Կարթագենի անպատվության կերակրատաշտակը, և նրանք ոտքի կանգնեցին։ Սակայն արդեն ուշ էր, շատ ուշ…

Արմեն Աշոտյան

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'