Կեղծիքը պետք էր վերացնել՝ անկախ Մոսկվայի արձագանքից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի գրքում 1828-ի Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին որակվել էր «բռնակցում» տերմինով, ինչն ինքնին հակագիտական, էմոցիոնալ գնահատական է:
Այս փաստը չէր վրիպել նաև Ռուսաստանի ԱԳՆ ուշադրությունից՝ դառնալով հրապարակային հայտարարության առիթ:
Այս դեպքում Հայաստանի ԿԳՍՄ-ն Մոսկվայի դիտողությունը հաշվի է առել:
Հիմա Հայաստանում վայնասուն է բարձրացել, թե ինչո՞ւ է Հայաստանի ԿԳՍՄ-ն Մոսկվայի պահանջով վերանայել իր դիրքորոշումը:
Հարցադրումն ինքնին սխալ է, որովհետև դասագրքի շարադրման հիմքում դրվել է հակագիտական մոտեցում, որը պետք է վերանայվեր՝ անկախ Մոսկվայի արձագանքից:
1828-ին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին չի կարող «բռնակցում» որակվել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերում Ռուսաստանին: Միայն այն հանգամանքը, որ այդ ժամանակ Հայաստանը չի եղել անկախ պետություն, ինքնուրույն սուբյեկտ, «բռնակցում» տերմինն արդեն իսկ արհեստական և հակագիտական է դարձնում:
Էլ չեմ ասում այն մասին, որ ոչ պարսկական և ոչ էլ թուրքական տիրապետությունների տակ չի երաշխավորվել հայկական սուբեկտությունը՝ ի տարբերություն Ռուսաստանի տիրապետության:
Եվ վերջապես՝ որևէ վատ բան չկա, եթե այս դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած խնդիրը լուծվել է կոմպրոմիսի միջոցով՝ չդառնալով առճակատման թեմա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live