Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՕԳՈՍՏՈՍԻ). Արտոնագրվել են ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը, հայտնաբերվել է մալարիայի հարուցիչը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1876- Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։

1886– ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։

1900– ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։

1950– ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

1974-վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեջանական МиГ-25ПД կարծանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել. պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո անուն-ազգանունով։

2007- Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:

2007– վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգել յանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ գիտությունների ամենաերիտասարդ դոկտորն է և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

2008-Հայաստանի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:

2010- Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

2020-ի պաշտպանություն Ամուլսարի, ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երևան։

ԱՇԽԱՐՀ

636 - ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական Կայսրության միջև, որն ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական Կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։

1206 -Լատինական Կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։

1619 -հոլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի սևամորթներին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։

1648 -Երեսնամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։

1794-Ամերիկայում ամերիկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնի է որպես «ճակատամարտ տապալված ծառերի մոտ»։

1794- սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։

1823 -վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի» երգիծական օպերայի պրեմիերան։

1868 -ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։

1890 – ծնվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։

1896 -արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։

1897 -Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։

1912 -Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։

1912 -վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլ յամ Բուտը՝ Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։

1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։

1939 -Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։

1940- Մեխիկոյում մահափորձ է իրականացվել Լև Տրոցկու նկատմամբ, որը մահացու վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են Դնեպրո ՀԷԿ-ը:

1944 -ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։

1953 -ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։

1960– Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։

1968 -սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակիա, որով իսկ ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։

1974-ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

1988– պաշտոնապես ավարտվել է Իրանա-իրաքյան պատերազմը:

1991– Էստոնիան հայտարարել է իրեն անկախ ԽՍՀՄ-ից։

2015 -վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Լև Դուրովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest