Արցախի վանքերի մասին հոդվածների հրապարակումից հետո Վատիկանը հետաքննություն է սկսել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իր պաշտոնաթերթում Արցախի «հին ալբանական» վանքերի մասին 2 հոդված հրապարակելու փաստով Վատիկանի վարչակազմը հետաքննություն է սկսել, հայտնել է իտալացի բլոգերներից մեկը, փոխանցում է Sputnik Արմենիան։
Վատիկանի պաշտոնաթերթը՝ L'Osservatore Romano-ն, այդ հոդվածները տեղադրել է հուլիսի վերջին: Դրանցում խոսվում էր Դադիվանքի (կոչվել է նաև Խութավանք), Գանձասարի մասին՝ առանց հիշատակելու դրանց պատկանելությունը հայկական մշակույթին։
Ավելին, հոդվածում դրանք հիշատակվել են ադրբեջանական անվանումներով։ Վերջին 4 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացման բազմաթիվ փաստերի մասին նույնպես ոչինչ չի ասվում։
Ընդ որում, դրանցում Ղարաբաղը կոչվել է ոչ թե միջազգայնորեն ճանաչված անվանմամբ (Karabakh), այլ «Գարաբաղ» (Garabagh)։
Դա առավել անսպասելի էր, քանի որ ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս I պապը քանիցս՝ և՛ Ադրբեջանի կողմից շրջափակման ժամանակ, և՛ բնակչության բռնի տեղահանությունից հետո, կոչեր էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թեթևացնելու մասին։
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին, L'Osservatore Romano-ն հրապարակել է Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատասխան հոդվածը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հուլիսի 24-ի հոդվածներում խեղաթյուրվել է թե՛ հայկական, թե՛ ալբանական եկեղեցու պատմությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։