«Ես աղոթում եմ ջրում, օդում, հողին պառկած կամ Մեր Վանքերում». Նազենի Հովհաննիսյանը` Մոնտենեգրոյում
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր հանգիստն անցկացնում է Մոնտենեգրոյում։ ArmLur.am-ը նկատեց, որ հաղորդավարուհին լողազգեստով նկարներ է հրապարակել և դրանց կից գրել․
«Միայնությունն ամենաազնիվ բանն է, որ կա. մարդ աշխարհ է գալիս ու աշխարհից հեռանում անբաժին: Իմ «բաժինն» էն գեղեցկությունն է, որ ամենուր գտնում եմ՝ մարդուց մինչև բնություն: Գոհություն Աստծուն՝ իր ստեղծած աշխարհի ու մեզ էլ բաժին հանելու համար: Երբ դեռ մի 15 տարի առաջ եկա Մոնտենեգրո, ինձ շատ վառ հիշեցրեց Արցախը…, բայց ծովով: Հիմա էլ իր բնությամբ նույնն էր. չքնաղ, անկրկնելի ու իսկական՝ իր անմշակությամբ։ Եթե ցանկանաք՝ հաջորդ գրառմամբ մանրամասնեմ տեսածս ու լսածս, դեմ ու կողմ-երն ասեմ: Շատ Հայաստանյան լեռներ էլ կան… ու անհամար վանքեր… ու ԾՈՎ՝ Երկնքի անդրադարձն իր մեջ: Ու բույր… իսկական բնության ու կյանքի բույրը… ու լռություն էլ կար պարզվեց) Սվետի Ստեֆանի կղզում։
Հ.Գ. Էնքան գերհոգնած էի, որ վերջին օրով նոր կարողացա կարդալ, ուղեղս նոր մի քիչ ուզում է միտք ծնել, ու սիրտս՝ աշխատել սիրով, ոչ թե տագնապի»։
Ավելի ուշ ինստագրամյան «story» բաժնում դերասանուհին ծովային տեսահոլովակ է հրապարակել և գրել․ «Ես աղոթում եմ ջրում, օդում, հողին պառկած կամ Մեր Վանքերում: Հավատքի կամ սխալները հասկանալու, փառաբանելու և շնորհակալ լինելու համար ամբողջ աշխարհն է բաց: Կարևորը խոսքը սրտից լինի: Ի խորոց սրտի»։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին հաղորդավարուհին տոնել է իր տարեդարձը։