Վթար՝ Գեղարքունիքում. «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում, 2 վիրավnր կա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իր նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live