Թեհրանի եւ Էր Ռիադի հարաբերություններն անհրաժեշտ Է բարելավել. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԻրանը եւ Սաուդյան Արաբիան պետք Է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի թուլացնեն երկկողմ հարաբերությունների լարվածությունը հանուն տարածաշրջանի կայունության եւ անվտանգության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտարարել Է իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արակչին:
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի այս տարածաշրջանին դառնալու ավելի կայուն եւ, իհարկե, ավելի անվտանգ, որպեսզի մենք կարողանանք պայքարել տարածաշրջանի իրական մարտահրավերի ու իրական սպառնալիքի դեմ, այն Է՝ ահաբեկչության, ծայրահեղականության եւ միջդավանական ատելության դեմ»,- ասել Է Արակչին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



