Սերժ Սարգսյանը երբեք պասիվ չի եղել, ընդդիմադիրներից ոմանք շեղում են հասարակության ուշադրությունը. Արտակ Զաքարյան
INTERVIEWՀայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես հանդիպումներ է ունենում, երբևէ աչքի չի ընկել պասիվությամբ:
Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Նա ակտիվորեն հետևում է գործընթացներին, խորհրդակցում է կուսակիցների հետ և անհրաժեշտության դեպքում մասնակցում է հանրային միջոցառումներին»,- նշել է նա։
Զաքարյանի համոզմամբ՝ ներկայիս իշխանություններից պետք է ձերբազատվել: Նա հավելել է, որ գործող իշխանություններն օրակարգ չունեն, իսկ ընդդիմության օրակարգը հանցավոր իշխանությունների հրաժարականին հասնելն է:
Ըստ քաղաքական գործչի՝ շատ բան կախված է ընդդիմությունից ու նրա միասնությունից:
«Այսօր ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք «ով է բերել Նիկոլին» և այլ կարգի նման կեղծ թեմաներով փորձում են շեղել {հանրության} ուշադրությունը։ Սա անառողջ միջավայր է ստեղծում ընդդիմության ներսում, որը ձեռնտու է Փաշինյանին»,- հավելել է Զաքարյանը։