Աֆղանստանի նախագահը խոստացել Է «թաղել ԻՊ-ին»
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել Է «թաղել» «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը եւ հայտարարել Է, որ ԻՊ-ի զինյալների կողմից իրականացվող գազանությունները «նրանցից վանել Է աֆղան ժողովրդին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աֆղանցիներ այժմ վրեժով են լցված: ԻՊ-ի զինյալները հակամարտության մեջ են մտել ոչ այն մարդկանց հետ»,- նշել Է Ղանին:
Բացի այդ, Աֆղանստանի առաջնորդը նախազգուշացրել Է, որ եթե մինչեւ ապրիլ խաղաղ բանկցություններ չսկսվեն թալիբների հետ, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, եւ հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարին պետք Է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը կարելի Է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



