Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարական տանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։
Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սա Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների 29-րդ կանոնավոր հանդիպումն է. նման ձևաչափով բանակցություններն ընթանում են 1996 թվականից։
2024 թվականին ՌԴ Նախարարների կաբինետը քննարկման առաջնահերթ թեմաներից առանձնացրել է գործնական համագործակցությունը և համատեղ նախագծերի խթանումն արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում։
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր։
Ավելի ուշ Լի Ցյանին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ կողմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պեկինում, որից հետո Միշուստինը չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Մոսկվա՝ այդ ձևաչափով հաջորդ միջոցառմանը։
Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները հանդիպել են նաև 2023 թ. մայիսին ՌԴ վարչապետի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում: