ՌԴ–ում մարդիկ վախեցած են գիշերվա թեժ մարտերից, ի՞նչ իրավիճակ է այժմ ՌԴ–ում․ հայացք ներսից
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու շաբաթից ավելի է, ինչ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջաններում ակտիվ մարտերը շարունակվում են: 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։
Այս գիշեր թեժ մարտեր են եղել ՌԴ– տարածքում՝ ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Տուլայի, Կուրսկի, Մոսկվայի ուղղություններով։ Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ սա Մոսկվան գրոհելու ամենածավալուն փորձերից մեկն էր, ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվա թռչող 11 անօդաչու։
Սակայն, Մոսկվայի շրջանի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով, գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Գիշերվա ընթացքում Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 143-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։
MediaHub-ը կապ հաստատեց Կուրսկի շրջանի խաղաղ բնակչի հետ, որը նշեց․ «Եթե մինչ այս չէինք ցանկանում տարհանվել, ապա գիշերվանից հետո այնքան վախեցած ենք, որ միանշանակ կտարհանվենք»։
«Ուկրաինական ԶՈՒ–ն ուժեղացել է, իսկ մենք վախեցած ենք, մտածում էի, որ չեմ տարհանվի, սակայն, երբ զոհվում է քո շենքի հարևանը, սկսում ես մտածել, որ կյանքդ ավելի թանկ է, և ավելի լավ է տարհանվել ավելի ապահով տեղ»,– նշեց Կուրսկի բնակիչը։
MediaHub-ը նաև կապ հաստատեց Բելգորոդի շրջանի բնակչի հետ, որը նշեց՝ բավականին թեժ է եղել Բելգորոդի շրջանում տեղեկան ժամանակով 01:32–ից մինչև 01:37–ն ընկած ժամանակահատվածում։
«Բավականինն երկար ժամանակ Բելգորոդի շրջանում այսպիսի մասշտաբային հարձակում չէր եղել։ Մարդիկ վախեցած են և չեն հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն երկու շաբաթից ավել ուկրաինական ԶՈՒ-ն հետ չի շպրտվում ՌԴ–ի տարածքից»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Բելգորոդի բնակիչը։
Նա հավելեց, որ այս գիշեր Բելգորոդի ժողովուրդը չի քնել, բոլորը վախեցած էին թեժ մարտերի, հրթիռային վտանգների և հրթիռակոծություն պատճառով։
«Արդեն անցել է երկու շաբաթից ավել, իսկապես չենք հասկանում պատճառը, թե ինչո՞ւ ՌԴ–ին չի հաջողվում հաղթել ուկրաինական ԶՈՒ–ին և հետ շպրտել մեր տարածքից։ Հազարավոր մարդիկ են զոհվում, սակայն, Մոսկվայում և այլ քաղաքներում մարդիկ ապրում են այնպես, որ կարծես Կուրսկը, Լիպեցկը կամ Բելգորոդը հեռու են իրենցից, և իրենց հետ ոչինչ չի լինի, սակայն, այսօր արդեն ուկրաինական ԶՈՒ–ն իր հրթիռներով հասավ Մոսկվա, իսկ ի՞նչ կլինի վաղը, շատ վախեցած ենք և չգիտենք՝ ի՞նչ անել»,– ասաց Բելգորոդի բնակիչը։
Նա նշեց, որ այժմ հանգիստ է Բելգորոդի տարածքում, բայց մարդիկ արդեն մտածում են տարհանվելու մասին, սակայն չգիտեն՝ որտեղ, քանի որ անգամ ՌԴ–ի մայրաքաղաքն այլևս ապահով չէ։
Իսկ ՌԴ–ի կառավարությունը այլ մտքին է՝ ՌԴ նախագահը չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ, նա, մասնավորապես, նշել է․ «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։
Իսկ այսօրվա թեժ մարտերից հետո, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է․ «Ռուսաստանի Դաշնությունը կարող էր «բանակցային թակարդի» մեջ ընկնել, սակայն Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո բանակցություններ չեն լինի, քանի դեռ թշնամին ամբողջությամբ չի ջախջախվել»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live