Ընտրովի պաշտոններին չի վերաբերում. փաստաբանը՝ Առուշանյանի պաշտոնից ազատվելու լուրերի մասին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն այստեղ օրենսդրական բաց կա. այն ընտրովի պաշտոններին չի վերաբերում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ին հայտնեց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյան։
«Լծակ չկա, թե ընտրովի պաշտոնների դեպքում ինչպես են անելու, ինչպես են պաշտոնից ազատելու մարդուն։ Ավագանին նման լիազորություն չունի, այդ դեպքում ո՞նց են Առուշ Առուշանյանին ազատելու պաշտոնից։ Թե ինչու է Արդարադատության նախարարությունը ակտիվացել, չգիտենք»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։