Դոլարի փոխարժեքը գերազանցեց 79 ռուբլին, Brent նավթի բարելի գինը ցած Է ընկել 31 դոլարից
ECONOMICSՄոսկվայի բորսայում հունվարի 25-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 1,12 ռուբլով եւ կազմել 79,14 ռուբլի՝ գերազանցելով 79 ռուբլու նշագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եվրոն թանկացել Է 1,55 ռուբլով՝ մինչեւ 85,79 ռուբլի: Ընդ որում՝ վաղ առավոտյան դոլարի փոխարժեքն ընկել Էր 1,63 ռուբլով՝ մինչեւ 76,39 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքն իջել Էր 2,02 ռուբլով՝ մինչեւ 82,22 ռուբլի:
Ռուբլին սկսեց Էժանանալ նավթի գնի անկումից հետո, որը կորցրել Է ուրբաթ օրվա աճի կեսը: Լոնդոնի ICE բորսայում մարտի մատակարարման Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը հունվարի 25-ին ընկել Է 4,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,8 դոլար: Հունվարի 22-ի սակարկությունների ընթացքում Brent-ի գինը բարձրացել Էր բարելի դիմաց 32 դոլարի նշագծից: