Ռուս ականաձիգները նախապատրաստվում են Համառուսական բանակային խաղերի մրցույթին
INTERNATIONAL NEWSՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է ականաձիգների նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին մասնակցելուն, որը տեղի կունենա 2016 թվականին Համառուսական բանակային խաղերի շրջանակներում: Պարապմունքներում ներգրավված են զորախմբի 100-ից ավելի ականաձիգներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրետանային ստորաբաժանումները ձեռքի նռնականետներով ու ականանետներով հրաձգության հմտությունները կկատարելագործեն «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում:
Երեք ամսվա ընթացքում զորամիավորման զինծառայողները կսովորեն անվտանգության հիմունքները մրցումների ընթացքում, կկատարելագործեն նռնականետերից եւ թնդանոթներից հրաձգության հմտությունները, ինչպես նաեւ կտրտված տեղանքով կլիմայական վատ պայմաններում ռազմական տեխնիկայի վարման հմտությունները:
Ականանետներից ավելի դիպուկ հրաձգություն ապահովելու նպատակով կկիրառվեն «Գրանատ-2» եւ «Զաստավա» ժամանակակից անօդաչու թռչող սարքեր:
Զորամիավորման ականաձիգների նախապատրաստման արդյունքներով՝ կանցկացվի ընտրական փուլ, ինչից հետո լավագույն զինծառայողները զորախումբը կներկայացնեն մրցույթի օկրուգային փուլում, որը կկայանա այս տարվա գարնանը:



