Պաշտոնական Իրանը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին նոր պնդումները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները, հայտնել է Tasnim գործակալությունը։
Գլխավոր շտաբը Fars գործակալության տեղեկությունը կեղծիք է որակել։
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռում, որում նախագահն է եղել, երկու մարդ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է անվտանգության արձանագրություններով։ Երբ օդաչուն նկատել է մառախուղը և փորձել է ուղղաթիռը բարձրացնել անհրաժեշտ բարձրության վրա, օդանավը չի ունեցել բավարար ձգողական հզորություն ու մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։
Մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։