Պուտինը խորհրդակցություն է հրավիրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանսի միջոցով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես ձեզ հրավիրել եմ՝ քննարկելու Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը,-ասել է պետության ղեկավարը։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին զանգվածային հարձակում են գործել Կուրսկի շրջանի վրա։ Այդ ժամանակից ի վեր՝ ՌԴ նախագահը մի քանի անգամ հանրային հանդիպումներ է անցկացրել թե՛ բուն Կուրսկի շրջանում, թե՛ սահմանամերձ այլ շրջաններում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարը ստիպված է եղել օգոստոսի 7-ին սկսել ծրագրված հանդիպումը կառավարության անդամների հետ՝ քննարկելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։