34 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման նոր փուլի սկիզբը
POLITICS34 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման ու մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդագույն մարտահրավերների պայմաններում ընդունված այս պատմական փաստաթուղթն առանցքային նշանակություն ուներ ողջ հայության համար, քանի որ իրականանում էր անկախ պետություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, մենք նորից կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ: Ցավոք, այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը, տեր կանգնել մեր հաղթանակին, պետության զարգացման հստակ տեսլականով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով ստեղծել անվտանգ ու բարեկեցիկ երկիր:
Անկախության հռչակագիրը, ավելի քան որևէ այլ փաստաթուղթ, արտացոլում է մեր ժողովրդի իրական երազանքներն ու ձգտումները, ոգին ու կամքը, ու մենք պետք է ամեն ինչ անենք՝ պաշտպանելու հռչակագրի հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները, ասել է թե՝ որպես պետություն պաշտպանելու մեր անկախությունը և որպես ժողովուրդ՝ մեր արժանապատիվ ապրելու իրավունքը:
Ապրելու Երկիր Կուսակցություն
Ապրելու Երկիր Կուսակցություն
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



