Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: Նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: Այդ ամսին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին՝ ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային խմբի քաղաքացիների համար (մինչև 20 այցելու՝ յուրաքանչյուր պոլիկլինիկայում):
Ստորև ներկայացվում է Ժամանակացույցը
Օգոստոսի 26 - Երևանի «Ավան» ԱԿ, հասցե՝ Մարշալ Խուդյակովի փ. ,153
Օգոստոսի 27 - Երևանի «Արաբկիր» ԱԿ, հասցե՝ Հրաչյա Քոչարի փ. 21 շենք
Օգոստոսի 28 - Երևանի «Տիգրան Մեծ» ԱԿ, հասցե՝ Տիգրան Մեծ պ., 36ա
Օգոստոսի 29- «Նորք-Մարաշ» ԱԿ ՓԲԸ, հասցե՝ Գարեգին Հովսեփյան փ.,8
Օգոստոսի 30- Երևանի «Բագրատունյաց» ԱԿ, հասցե՝ Ներքին Շենգավիթ 9-րդ փ., 32 շենք: