Ավստրալիան արևային հսկա էլեկտրակայան է կառուցելու
ECONOMICSԱվստրալիայի հեռավոր հյուսիսում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու հավակնոտ ծրագիրը, որը ստորջրյա մալուխի միջոցով դեպի էներգիան կփոխանցի Սինգապուր, մեկ քայլով մոտեցավ իրագործմանը, երբ Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել 30 միլիարդ ավստրալական դոլար (19 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ բնապահպանական նախագծին:
Ավստրալական Sun Cable-ը նախատեսում է 12 հազար 400 հեկտար արևային ագարակ կառուցել և 800 կմ երկարությամբ օդային էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիան փոխադրել Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաք, այնուհետև 4300-կիլոմետրանոց ստորջրյա մալուխի միջոցով՝ Սինգապուրի խոշոր արդյունաբերական սպառողներին:
Australia-Asia PowerLink նախագիծը նպատակ ունի տարեկան մինչև վեց ԳՎտ մաքուր էլեկտրաէներգիա արտադրել, որն Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Տանի Պլիբերսեկի բնորոշմամբ՝ կօգնի Ավստրալիան վերականգնվող էներգիայի գերտերության վերածել և խթանել երկրի տնտեսությունը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մելքոնյան