Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հարկային տեռորին տալիս են իրավական հիմք, սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Ծրագրված հարկը չեն կարողանում հավաքել, որովհետև չեն իրականացրել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, բարձր տնտեսական աճը, որն իրենց հետ աղերս չուներ, չեն կարողացել կապիտալացնել, ոգևորվել են, գլուխ գովել, կապիտալ շինարարություն են իրականացրել, բյուջեի նախագիծ են հաստատել, բայց հիմա չեն կարողանում փող հավաքել, ամեն ամիս թերհավաքման ցուցանիշը բարձրանում է, հիմա ուղղակի պետք է «քերթեն» հարկը: Մի նախագծի մասին խոսեցինք, սա էլ մյուսն է: Վստահաբար ասում եմ, որ նման նախագծեր այս իշխանության օրոք շատ են լինելու:

Տաքսիստներից հետո և զուգահեռաբար անցնելու են մյուս ոլորտներին: Ի՞նչ է նշանակում՝ ոլորտում հարկային բեռն ավելացնելով՝ բարեփոխում են ոլորտը: Սա աբսուրդ է: Այս իշխանությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ընտրություններից առաջ խոստանում է բոլորին ամեն ինչ: Տաքսիստները կհիշեն, թե իրենց ինչ խոստումներ էին տալիս, երբ գալու էին իշխանության: Քվեն գողանում են, դրանից հետո ռեալ իրականությունն է, այս դեպքում մեղավոր են աղքատները, որոնց ուղեղում է աղքատությունը, մեղավոր են չինովնիկները, տաքսիստները, և սկսում են այդ մեղավորներին պատժելու գործողությունը: Վստահ եմ, որ հետո նորից կփորձեն շողոքորթել, քվե կորզել: Հիմա տաքսիստներին են լրացուցիչ հարկային բեռ առաջադրում, և դա ոլորտի բարեփոխումների հետ կապ չունի: Ոլորտը բարեփոխում են պետության մասնակցությամբ, դերակատարմամբ և պետություն-գործարար հանրություն փոխշահավետ գործադրմամբ: Ի՞նչ ես արել այդ ոլորտը կայացնելու համար, ի՞նչ մասնակցություն ես ունեցել, ի՞նչ ջանք ես դրել, որ հիմա էլ փորձում ես քո մասնակցությանը զուգահեռ որոշակի պետական հարկային բեռ ավելացնել: Այդ ոլորտում շահույթները պետք է ավելացած լինեն նաև պետության արդյունավետ կառավարմամբ և մասնակցությամբ, և այդ ավելացրածից իր մասը պետությունը պետք է վերցնի լիակատար տրամաբանական գործիքակազմով:

Արդյոք այն չափով, որով այդ ոլորտում ավելացնում են հարկային բեռը, ավելացե՞լ են այդ մարդկանց զուտ եկամուտները: Շատերը լավ օրից չէ, որ դիպլոմը տանը դրած, բարձրագույն կրթությամբ տաքսի վարելով՝ ընտանիք են պահում: Սա փաստ է: Եթե վերը նշված հարցի պատասխանը ոչ է, ուրեմն ավելի վատ վիճակ ես ստեղծում ոլորտի համար, ոչ թե բարեփոխում, այլ ավելի վատացնում ես վիճակը, որովհետև մարդիկ ծառայություն են մատուցում սեփական սոցիալական խնդիրները լուծելու համար: Եկամուտները չեն աճել, այդ ոլորտի մասնակիցները հազիվ ծայրը ծայրին են հասցնում, դու հարկային բեռ ես ավելացնում, նշանակում է, որ հարկերի վճարումը լինելու է կա՛մ իրենց եկամուտը նվազելու հաշվին, նրանց կյանքի որակը պետք է նվազի, կա՛մ էլ ավելի վատանա ծառայության որակը, այսինքն՝ անվադողն ուշ փոխեն, արգելակման համակարգի ծախսերն ավելի ուշ-ուշ պլանավորեն կամ չպլանավորեն, դա էլ հանգեցնելու է ծառայության անվտանգության, որակի նվազմանը»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community