Eurostar-ի ուղեւորներն ութ ժամ գնացքում արգելափակված են մնացել անսարքության պատճառով
SOCIETYEurostar արագընթաց գնացքի շուրջ 700 ուղեւորներ Պա դը Կալեի դեպարտամենտում գիշերվա ընթացքում ութ ժամ գնացքում արգելափակված են մնացել լոկոմոտիվի բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է France-Presse գործակալությունը, գնացքի Էլեկտրամատակարարման համակարգում անսարքությունը հանգեցրել Է բռնկման: Դրա պատճառով անջատվել Է սնուցումը, եւ մի քանի հարյուր ուղեւորներ արգելափակված են մնացել գնացքում: Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել:
Ժատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել Է մարել կրակը: Դրանից հետո ժամանել են երկու դիզելային ջերմաքարշեր, որոնք Էլ շարժակազմը քարշակելով հասցրել են Առաս քաղաքի կայարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



