Yerevan, 18.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՕԳՈՍՏՈՍԻ). Հրդեհվել է Սպիտակ տունը, տեղի է ունեցել Բարդուղիմեոսյան գիշերը, հայտնագործվել է կարտոֆիլային չիպսը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լիբերիա՝ Դրոշի օր, Ուկրաինա՝ Անկախության օր, Էստոնիա՝ Պերտելի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1990 –վախճանվել է հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովը։

1990- հանրապետության պետական դրոշ է ճանաչվել եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվել է ՀՀ զինանշանը։ Որպես օրհներգ ընդունվել է Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» երգը։

1992 – զոհվել է Արցախի հերոս, ազատամարտիկ Բեկոր Աշոտը:

2002- «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսի սեփականատեր է դարձել Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունը:

2007- «ԱրմենՏելը» հրաժարվել է իր մենաշնորհային կարգավիճակից, որ ուներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 1997 թվականից ի վեր:

2009- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ։

2010-վախճանվել է թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

2018- Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստանի վարչապետի ու նախագահի ուղեկցությամբ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

2019-խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլի» շենքում:

2020-Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել՝ պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

2021- Ազգային ժողովում ընդմիջմանը իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածել են անգամ աթոռներով։ Դահլիճ են մտել նաև անվտանգության աշխատակիցները, որոնք փորձել են բաժանել պատգամավորներին։

ԱՇԽԱՐՀ

Մ.թ.ա.49. -զոհվել է հռոմեացի քաղաքական գործիչ, ժողովրդական տրիբուն և պրետոր Գայ Սկրիբիոնի Կուրիոնը:

79 – ժայթքել է Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվել են Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբի հռոմեական քաղաքները։

79 –վախճանվել է հռոմեացի գրող Պլինիոս Ավագը:

394 -Ֆիլի կղզում կատարվել է վերջին հայտնի հին եգիպտական հիերոգլիֆային գրությունը քարի վրա (Իսմետ-Ախոմի գրությունը):

410 - վեստգոթերը Ալարիքի ղեկավարությամբ սկսել են ավերել և թալանել Հռոմը, ինչը տևել է 3 օր:

1456 – ավարտվել է Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:

1516 -տեղի է ունեցել Մարջ Դաբիկի ճակատամարտը, որտեղ Սելիմ 1-ինը ջախջախել է մամլուքներին:

1542 -իսպանացի կոնկիստոդոր Ֆրանցիսկո դե Օպել յանը հայտնագործել է Ամազոնը: 1572 – տեղի է ունեցել Բարդուղիմեոսյան գիշերը. Ֆրանսիայի թագավոր Կառլոս 7-րդի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվել Փարիզի հուգենոտները:

1580- ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Թեյլորը:

1690 –տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան):

1669 – ծնվել է վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ Ալեսանդրո Մարչելոն:

1720- տեղի է ունեցել Սարդինիայի թագավորության ստեղծումը:

1770 -17-ամյա անգլիացի բանաստեղծ Թոմաս Չատտերտոնը, հուսահատվելով նրանից, որ ինքը հանրահայտ չի դառնում, ինքնասպանություն է գործել թունավորվելով, որից հետ անմիջապես նրա ստեղծագործությունները հանրահայտ են դարձել:

1814 - բրիտանական զորքերը ներխուժել են Վաշինգտոն և հրդեհել Սպիտակ տունը:

1817 –ծնվել է ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը:

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվել է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից:

1846 -վախճանվել է ռուս ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզենշտեյնը:

1853 -ամերիկացի խոհարար Ջորջ Կրամը հայտնագործել է կարտոֆիլային չիպսը:

1899 – ծնվել է արգենտինացի գրող և բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսը:

1904 -Ռուսաստանում օրենքով արգելվել են մարմնական պատիժները: 1914 - գերմանական զորքերը գրավել են Նամյուրը (Ֆրանսիա):

1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրել են բարեկամության պայմանագիր:

1939 - ստորագրվել է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ խորհրդային և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:

1954 - ԱՄՆ-ում արգելվել է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:

1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվել է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (-88 0 C):

1968 - Ֆրանսիան փորձարկել է իր առաջին ջրածնային ռումբը՝ այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

1991 - Ուկրաինան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1995 – թողարկվել է Windows 95 օպերացիոն համակարգը։

2006 -Պլուտոնը դադարել են համարել Արեգակնային համակարգի մոլորակ և դարսել են գաճաճ մոլորակների շարքին:

2022 -Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ տեղի է ունեցել հրթիռային հարված Չապլինո կայարանի վրա, 25 խաղաղ բնակիչ է զոհվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems