Մաքրեք թեյնիկներն ու գազօջախը լիմոնով․ արդյունքն ապշեցուցիչ է
LIFEԹեյնիկների պատերին հավաքվող նստվածքը կարող է խնդիրներ առաջացնել երիկամների եւ միզուղիների հետ։ Դրա համար անհրաժեշտ է հաճախ մաքրել թեյնիկները եւ ցանկալի է՝ ոչ քիմիական նյութերով։ Մետաղյա թեյնիկները կարող եք մարքել քացախով։ 100 մլ քացախը լցրեք 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք։ Էլեկտրական թեյնիկների համար էլ ավելի արդյունավետ միջոց է կիտրոնաթթուն։
Կիտրոնաթթու լցրեք ջրի մեջ, եռացրեք, հետո ջրով լավ լվացեք թեյնիկը, մաքուր ջուր լցրեք, կրկին եռացրեք ու անպայման ջուրը թափեք։ Արդյունքն ապշեցուցիչ կլինի։ Գազօջախը մաքրելիս պետք է հաշվի առնել դրա արտաքին շերտը։ Եւ որպեսզի չվնասեք այն, կարող եք գազօջախը մաքրել լիմոնի հյութով։ Լիմոնի հյութը քսեք գազօջախի արտաքին մակերեսին, սրբեք սպունգով, հետո թաց սպունգով մաքրեք։
1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



