Իլոն Մասկը հեշթեգի միջոցով կոչ է արել ազատ արձակել Պավել Դուրովին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը #FreePavel հեշթեգի միջոցով աջակցել է սոցցանցերի օգտատերերին՝ կոչ անելով ազատ արձակել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին, որը կալանավորվել էր նախօրեին Ֆրանսիայում։
Աշխարհի տարբեր Telegram ալիքներ հանդես են գալիս ի պաշտպանություն Դուրովի՝ ոմանք տեղադրում են ձեռնարկատիրոջ տեսանյութերը կամ լուսանկարները, մյուսները՝ նրա մեջբերումները։ Մեսսենջերում բազմաթիվ գրառումներ ստորագրված են #FREEDUROV հեշթեգով։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։