Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSTelegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ով օգոստոսի 24-ի երեկոյան ձերբակալվել է Ֆրանսիայում, կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին՝ հավելելով, որ նա չի կարող ապաստան խնդրել Ֆրանսիայում, քանի որ հանդիսանում է այդ երկրի քաղաքացի:Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։
Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր գտնվում։Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: